ՔՊ պատգամավորներից շատերը գիշերը ժամը 4-5-ն ընկած հատվածում զանգեր են ստանում. Թունյան
ՔՊ պատգամավորներից շատերը անհայտ հեռախոսահամարներից պարբերաբար զանգեր, sms-ներեն ստանում: Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Ես մի 5 հոգի ունեմ էդպես, սովորաբար զանգում են գիշերը ժ․ 4-5-ն ընկած հատվածում։ Էդ խոսակցությունների ժամանակ, օրինակ, պարզվեց, որ մեր հեռախոսահամարներն ու կոնտակտները «սրբազան» շարժմանը փոխանցելու գործառույթը վերապահված է եղել Իշխան Սաղաթելյանին, որը, փոխանակ գա, քննարկի տնտեսական, սոցիալական հարցեր, զբաղված է ուրիշ բաներով»,- ասել է Թունյանը։
«Աղվան Վարդանյանն ասում է՝ շուտով, շուտով… Շուտով ի՞նչ, պարոն Վարդանյան։ 2021 թվականի օգոստոսից էստեղ նստած՝ «շուտով» են ասում։ Շուտով, ինձ թվում է, ձեր ասածի փոխարեն ՀՀ-ն պիտի ի վերջո առողջանա վերջապես լրտեսական, գործակալական ազդեցություններից, որոնք կան»,- հավելել է Թունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Սամվել Կարապետյանը Տարոն Չախոյանի և Նազելի Բաղդասարյանի դեմ հայց է ներկայացրել. «Հետք»
Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նա...
Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե
ԶԼՄ-ների տեղեկություններով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտ...
Օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք. Ռուբինյանն անդրադարձել է եկեղեցականի հայտարարությանը
Թող Աստծո օրհնությունը միշտ Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ լինի: Թող հայր Ասողիկը, իր հարազատներն օրհնյալ լինեն, երջանիկ լ...