ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի․ Լավրով
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի Իրանին հարվածելուց մի քանի օր առաջ հրապարակված իր գնահատականների համար, շատերը դրանք երկիմաստ են համարում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Առաջին հերթին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն ցուցաբերի այն գնահատականների համար, որոնք հրապարակում է, որոնք հրապարակել է նախկինում և որոնք ներկայացվել են ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին ագրեսիայի սկսվելուց բառացիորեն մի քանի օր առաջ։
Այս գնահատականները շատերի կողմից բնութագրվել են որպես երկիմաստ։ Ի տարբերություն քարտուղարության նախորդ զեկույցների, նրանք թույլ են տալիս մեկնաբանություն, որը ենթադրում է, որ Իրանն այնքան էլ բարեխղճորեն չի կատարում իր պարտավորությունները», - ասել Է ՌԴ արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...