Ինչ են Ռուսաստանի ԱԳՆ-ից փոխանցել Հայաստանին․ մանրամասներ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ընթացքում փոխանցել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի շուրջ կառուցողական տեղեկատվական դաշտ ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
«Քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Համակարգվել է առաջիկա ռուս-հայկական շփումների ժամանակացույցը։ Զրույցի ընթացքում դեսպանին փոխանցվել է դիրքորոշում այն մասին, որ անհրաժեշտ է Հայաստանում պահպանել Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական դաշտ։ Այդ համատեքստում վերահաստատվել է ՌԴ առաջարկը՝ անցկացնել Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հերթական խորհրդակցությունների փուլը», - նշել են նախարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...