
ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրականում, ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները, որոնք բացառիկ են: Այսինքն` վերապահված են միայն այդ մարմիններին, և վարչապետին արգելված է այն, ինչ անում է:
Իրավապահ մարմինները չպետք է թույլ տան, որ պետականությունը քայքայող գործողություններով ՔՊ կուսակցությունն իրենց վերածի իր շահերի պաշտպանության գործիքի»,-նշված է հրապարակման մեջ։
«Այսպես են ոչնչացվում իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարական պետության մեխանիզմները: Ստացվում է` բոլորը, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի և մեկ կուսակցության:
Մայր Աթոռում ինչ քննչական կամ հետապնդման գործողություն էլ որ իրականացվի, վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարն իր անօրինական ուղղորդմամբ արդեն իսկ դրանց վրա դնում է ապօրինությունների կնիքը։
Սրանք ապացույցներ են, որ երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն»,-եզրափակել է հրապարկումը: