Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Հրապարակ»-ին, պահանջում է հերքում և փոխհատուցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։
Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարանն ստացել է հունիսի 4-ին, գործով դատավորն է Նելլի Հարությունյանը։
«Դատալեքս» հարթակից տեղեկանում ենք, որ հայցվորը դատարանից խնդրում է «հաշվի առնելով մեջբերված փաստական և իրավական հիմքերն ու հիմնավորումները, պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ www.hraparak․am կայքում և hraparak. ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով տեղադրել հրապարակում և վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում՝ «Փաշինյանը դավաճանու՞մ Է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես․ «06.06.2025թ.-ին www.hraparak.am կայքում մեր կողմից հրապարակվել է հոդված՝ «Փաշինյանը դավաճանում Է արդյոք կնոջը» վերնագրով։
Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում առանց ժամկետի սահմանափակման։
Հրապարակմանը այլ հրապարակումների համեմատ տալ կայքի, էջի, ալիքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ զրպարտող տեղեկություններ պարունակող հոդվածն է: Հրապարակվող տեքստը չպետք է պարունակի Պատասխանողի որևիցե այլ մեկնաբանություն կամ գրառում, այլ միայն՝ վճռով նշված բուն հրապարակաման տեքստի բառացի շարադրանքը։
Հայցվորը նաև խնդրում է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս:
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը, թե Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը. FIP
Կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ավազանի անունով` Նշան Հովհաննիսյանը, հունիսի 27-ին՝ Հանրայինի եթերում, մի...
Սինանյանի հոր աղմկահարույց մեկնաբանությունը՝ ընդդիմադիր պատգամավորի գրառման տակ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունիսի 29-ին լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Ստեփանակերտ,...
Մոլդովայի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ռուսաստանի հետ միանալու համար
«Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքը ստորագրություններ է սկսել հավաքել Մոլդովայի Ռուսաստանի հետ միավորման համար, նախատեսվում է...
Իլոն Մասկը հայտարարել է իր սեփական կուսակցության ստեղծման մասին
Գործարար Իլոն Մասկը իր սեփական կուսակցությունն է հիմնում: Նա իր X սոցիալական ցանցում քվեարկություն է սկսել, թե արդյոք պե...