Մոլդովայի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ռուսաստանի հետ միանալու համար
«Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքը ստորագրություններ է սկսել հավաքել Մոլդովայի Ռուսաստանի հետ միավորման համար, նախատեսվում է հավաքել մոլդովացի քաղաքացիների առնվազն 60%-ի ստորագրությունները, հայտարարել է դաշինքի առաջնորդ Իլան Շորը։
«Մոլդովայի և նրա քաղաքացիների միակ փրկությունը Ռուսաստանի Դաշնության հետ միավորումն է։ Մեր շատ քաղաքական գործիչներ ամաչում են խոսել այդ մասին, նրանք օգտագործում են անկախություն, հավասարություն բառերը, բայց ես սիրում եմ ճշմարտությունն ասել նայելով աչքերին։ Անկախությունը այն չէ, երբ քո երկրի կեսը չի ապրում, այլ գոյատևում է», - ասել է Շորը:
Նա նաև հայտարարել է, որ Մոլդովան անպայման պետք է դառնա ՀԱՊԿ անդամ:
Մոլդովայի« Հաղթանակ» դաշինքը կմասնակցի սեպտեմբերի 28-ին կայանալիք հանրապետության խորհրդարանի ընտրություններին։
Հիշեցնենք, որ Շորի նկատմամբ քրեական գործ է հարուցված Մոլդովայում և այդ երկրի իշխանությունները դիմել են Ինտերպոլին՝ նրան հայտնաբերելու համար:
Շորը ներկայումս գտնվում է Ռուսաստանում և այնտեղից կոշտ քննադատության է ենթարկում երկրի ղեկավար Մայա Սանդուին և փորձում կասեցնել Մոլդովայի մուտքը Եվրոպական Միություն:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Հրապարակ»-ին, պահանջում է հերքում և փոխհատուցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Հայցադիմումը Երևանի քաղաքացիական...
Պնդումը, թե Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը. FIP
Կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ավազանի անունով` Նշան Հովհաննիսյանը, հունիսի 27-ին՝ Հանրայինի եթերում, մի...
Սինանյանի հոր աղմկահարույց մեկնաբանությունը՝ ընդդիմադիր պատգամավորի գրառման տակ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունիսի 29-ին լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Ստեփանակերտ,...
Իլոն Մասկը հայտարարել է իր սեփական կուսակցության ստեղծման մասին
Գործարար Իլոն Մասկը իր սեփական կուսակցությունն է հիմնում: Նա իր X սոցիալական ցանցում քվեարկություն է սկսել, թե արդյոք պե...