Մոսկվան սպասում է Կիևի հետ նոր բանակցությունների ամսաթվերին. Պեսկով
Պուտինը Թրամփին ասել է, որ Մոսկվան սպասում է Կիևի հետ նոր բանակցությունների ամսաթվերին նախօրեին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ խոսել է զրույցի բովանդակության մասին։
«Նախագահը իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է, որ մենք այժմ սպասում ենք ուղիղ բանակցությունների երրորդ փուլի ամսաթվերի համաձայնեցմանը», - ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշենցնենք` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին։ Դրա արդյունքներից հետո կողմերը փոխանակվել են խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով, ինչպես նաև համաձայնվել են փոխանակել ծանր վիրավորված ռազմագերիներին և զոհվածների մարմինները։ Մոսկվան Կիևին է հանձնել մոտ 6000 զոհված զինծառայողների մարմին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան սպասում է, որ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվերը կորոշվեն հունիսի 22-ից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ սրբազանի ձայնագրությունները մոնտաժված չեն. ՔԿ-ն հայտարարություն է արել
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվամիջոցներում տարա...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւե...