Մայր աթոռից պարզաբանել են՝ ինչու է Սամվել Կարապետյանի նկարը փակցված վեհարանում
Հայ առաքելական եկեղեցում ընդունված է փակցնել եկեղեցուն աջակցած բարերարների նկարները։ Ի պաշտպանություն Սամվել բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն, Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Մայր տաճարի զանգակատունը, որն իր ոճով շքեղ ճարտարապետական կառույց է՝ ի տարբերություն բուն տաճարի, որը պարզ կառուցվածք ունի, կառուցվել է 17-րդ դարում։ Ճակատին բարերար Անտոն Չելեպի Սարոյանի դիմապատկերն է։ Որևէ մեկը չի ասում՝ այս ում դիմապատկերն է, որովհետև այդ բարերարը այլևս չի ապրում և մրցակից չէ մեզ։ Մայր աթոռում գործում է Ռուբեն Սևակի թանգարանը, որի հենց մուտքի ամբողջ հավաքածուն նվիրաբերած ընտանիքի ամուսինների դիմապատկերներ են։ Բայց երբեք շահարկում տեղի չի ունեցել»,– ասել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Վարդապետն ընդգծել է՝ հայրենի պետությունը մեկ լումա չի տվել Էջմիածնի Մայր տաճարի վերակառուցման համար։ Գործարար Սամվել Կարապետյանը վերակառուցել է Էջմիածնի կաթողիկոսական նստավայրը՝ կառուցելով նաև նոր միջոցառումների սրահ և մատուռ։
«Հիմա Սամվել Կարապետյանի նկարը կախված է այն շենքում, որը հենց ինքն է հովանավորել։ Ընդ որում՝ տաճարում չէ, այլ վեհարանի շենքում, որը նույնիսկ վեհարանի հետ այդքան կապ չունի, զուտ շարունակություն է, ու դա էլ թանգարային հատված է»,– մանրամասնել է Ռուբեն վարդապետը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն. Ալեն Սիմոնյանի գրառումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ...
Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել
Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաս...
Սամվել Կարապետյանի ուղերձը ժողովրդին
Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում: Այս մասին ԱԱԾ մեկուսարանից հղած իր ուղերձում հայտարարել է գործարար Սամվել Կարա...