Ինչ է խոսք տվել Թրամփը Զելենսկիին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է ամերիկյան CNN-ը։
Թրամփը Մերցի հետ քննարկել է Գերմանիայի կողմից ԱՄՆ-ից Patriot մարտկոցներ գնելու հնարավորությունը հետագա Ուկրաինա փոխանցելու համար:
Զրույցները տեղի են ունեցել Թրամփի առավոտյան Վլադիմիր Զելենսկիին ուղղված զանգից հետո։ Axios-ի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը խոստացել է ստուգել կասեցված զենքի մատակարարումների կարգավիճակը և օգնել ամրապնդել Ուկրաինայի օդային պաշտպանությունը։
Ինչպես պնդում է Der Spiegel ամսագիրը, Մերցի հետ զրույցում Թրամփը չի պարտավորվել զենք փոխանցել Կիևին։ Իր հերթին, Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ կանցլերը վերջին օրերին հեռախոսազրույցների ժամանակ «շատ վճռականորեն պաշտպանել է Ուկրաինային օդային պաշտպանության ոլորտում աջակցելը»։
Իր հերթին, Զելենսկին ասել է, որ Թրամփը համաձայնել է կազմակերպել Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպում՝ Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման թեմայով, ինչպես նաև քննարկել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը և կիսվել է իր կարծիքով ներկայիս «դիվանագիտական իրավիճակի» վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի` Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշ...
Սամվել Կարապետյանի ուղերձը ժողովրդին
Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում: Այս մասին ԱԱԾ մեկուսարանից հղած իր ուղերձում հայտարարել է գործարար Սամվել Կարա...
Եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն. Ալեն Սիմոնյանի գրառումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ...