Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել երկու տարով. Պենտագոն
Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել առնվազն երկու տարով:
Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան ավիահարվածների շնորհիվ Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել առնվազն երկու տարով: Միաժամանակ, գերատեսչության խոսնակ Շոն Փառնելը նաև նշել է՝ հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ ամերիկյան ավիահարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը:
Օրերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարել էր, որ Իրանը մի քանի ամսվա ընթացքում կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը: Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային օբյեկտները մեծապես վնասվել են:
Միևնույն ժամանակ, Արաղչին արձագանքել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի կոչին՝ բանակցություններ սկսել իր միջուկային ծրագիրը կասեցնելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Անհնար է ոչնչացնել Իրանի միջուկային արդյունաբերությունը ռմբակոծություններվ. Մոհամմադ Էսլամի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին իր թշնամիներին հիշեցրել է, որ երկրի միջուկային արդյուն...
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետների փոփոխություն
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխության մասին. «...
Հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա
Հուսիթները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին։ Ապստամբները պնդում են, որ հարձակում ե...
1 գիշեում 120 ուկրաինական ԱԹՍ է ուղարկվել Ռուսաստանի վրա
Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշեր խոցել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստ...