Անհնար է ոչնչացնել Իրանի միջուկային արդյունաբերությունը ռմբակոծություններվ. Մոհամմադ Էսլամի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին իր թշնամիներին հիշեցրել է, որ երկրի միջուկային արդյունաբերությունը ռմբակոծությունների միջոցով անհնար է ոչնչացնել, հաղորդում է Tasnim-ը։
Չորեքշաբթի կառավարության շաբաթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մոհամմադ Էսլամին դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին՝ դրանք համարելով հարված ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Ըստ նրա՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակումները ցույց տվեցին, որ աշխարհում տիրում է ջունգլիների օրենքը, և ոչ ոք չի կարող գոյատևել առանց ուժի, և Իրանի ժողովուրդը դա շատ լավ գիտակցել է։
Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարը շեշտել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը ռումբերով ոչնչացնելն անհնար է, քանի որ այն հայրենական արդյունաբերություն է և երկրում ներդրված տեխնոլոգիա։
Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացը միշտ վճռականորեն կշարունակվի, հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել երկու տարով. Պենտագոն
Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել առնվազն երկու տարով: Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան ավիահարվածների շնորհիվ...
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետների փոփոխություն
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխության մասին. «...
Հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա
Հուսիթները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին։ Ապստամբները պնդում են, որ հարձակում ե...
Ռուսաստանը կոշտ է արձագանքել Կիևի հարվածներին
Ռուսաստանը կոշտ է արձագանքում Կևի հարձակումներին։ Անցած գիշեր Ռուսաստանը գրոհել է Ուկրաինայի վրա 157 անօդաչու թռչող սարք...