Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար նոր որոշում ընդունվեց
Իրանից Հայաստան ներմուծվող մի մի շարք գյուղատնտեսական ապրանքների որոշակի քանակության համար 2025 թ. ընթացքում սահմանվում է սակագնային քվոտա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի, քոշմորուքի, արմատային նեխուրի, ամսական բողկի, վարունգների և մանրավարունգների համար։
Որոշման մեջ նշվում է, որ 2025 թ. մայիսի 15-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, որով էլ կարգավորվում են քվոտաների տրամադրումը։
«2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումն Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Նպատակը` ԵԱՏՄ որոշման պահանջների ապահովումն է, գործարար միջավայրի բարելավումը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ըստ պատմական և ոչ պատմական գնորդների։ Իրանի հետ առևտրային փոխհարաբերությունները համարվում են պատմական` հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում Իրանից ՀՀ տարածք ներմուծված տվյալ ապրանքի միջին ծավալը։
Ըստ այդմ` Իրանից ՀՀ ներմուծված վերոնշյալ ապրանքների համար սահմանվում է քվոտա` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսի չափով (ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալը 25 տոկոս է):
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...