Ամերիկան կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել այդ երկիր, կամ լքել այն
Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց՝ ահաբեկչության, անկարգությունների, առևանգումների և ձերբակալությունների բարձր ռիսկի պատճառով։ Այս մասին ասվում է Իրանում ԱՄՆ դեսպանատան կայքում։
«Իրանի օդային տարածքը մասամբ բաց է հուլիսի 2-ից։ Այնուամենայնիվ, կարող են խափանումներ լինել Թեհրանից և այլ քաղաքներից առևտրային չվերթների հարցում։ ԱՄՆ քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով հատել սահմանը՝ մեկնելով Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա կամ Թուրքմենստան», - ասվում է հայտարարության մեջ։
Դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ «ԱՄՆ քաղաքացիները ցանկալի է այս ընթացքում չմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ եթե գտնվում են այդ երկրի տարածքում, ցանկալի է զգոն և ուշադիր լինեն»։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...