Վրաստանի սահմանին մեքենաների կուտակման հարցը ամբողջությամբ լուծված չէ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադարձել է ծիրանի և կոնյակի արտահանումներին.


«Հունիսի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 1354 ծիրանով բեռնված մեքենա, ՌԴ տարածք անցել է 1023-ը, 302-ը ճանապարհին են։ 36 մեքենա հետ է վերադարձվել հունիսի սկզբին, դրանից հետո հետվերադարձ չունենք։ Միայն երեկ 66 մեքենա է Հայաստանից դուրս եկել։


Հունիս ամսվա ընթացքում ՀՀ-ից դուրս եկած մեքենաներից ՌԴ են մտել կոնյակով բեռնված 122 մեքենա, որից 10-ը երեկ, ևս 10-ը դրանից առաջ։ Պետք է նշել, որ ընդհանուր 80-ից ավելի մեքենա միայն վերջին օրերին է հասել ՌԴ։ Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Վրաստանի հետ մեքենաների կուտակման հարցը փորձում ենք լուծել։


Այն ամբողջությամբ լուծված չէ, բայց ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ուղղությամբ։ Փորձում ենք արագացված ռեժիմով իրականացնել փորձաքննությունը, եթե նախկինում դա տևում էր 1 ամիս, ամիսուկես հիմա տևում է 15 օր, կդարձնենք 7 օր»։