ԱՄՆ-ն անընդունելի է համարում Իրանի այդ որոշումը. Պետդեպ
ԱՄՆ-ն անընդունելի է համարում Իրանի համագործակցության կասեցումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը:
«Մենք օգտագործում ենք «անընդունելի» բառը, որ Իրանը որոշել է կասեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»,- ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը:
Բրյուսն ավելացրել է, որ Վաշինգտոնը անհապաղ պահանջում է Թեհրանից վերականգնել համագործակցությունը:
Հիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ հարվածի ենթարկված իրանական միջուկային ծրագրի օբյեկտները ստուգելու ցանկությունն անիմաստ է և կարող է չարամիտ մտադրություն ունենալ։ Նա նշել է, որ Իրանի խորհրդարանը որոշել է կասեցնել Իսլամական Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն. Ալեն Սիմոնյանի գրառումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ...
Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել
Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաս...
Փաշինյանը նոր գրառում է կատարել
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Այս մասին...