Ադրբեջանն ո՛չ ձևական, ո՛չ էլ բովանդակային առումով, բողոքներ չի ունեցել․ Զախարովա
Ադրբեջանի Հանրապետությունում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության դեմ բողոքներ չեն եղել: Այս մասին «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս բոլոր տարիներին այս լրատվամիջոցն աշխատել է, նրա աշխատակիցների մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ էին, այնտեղ կային Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, և ադրբեջանական կողմը երբեք որևէ բողոք չի ունեցել այս լրատվամիջոցի վերաբերյալ՝ ո՛չ ձևական, ո՛չ էլ բովանդակային առումով»,- հավելել է դիվանագետը։
Հավելենք՝ Բաքվի դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի Բաքվի մասնաճյուղի տնօրենին և գլխավոր խմբագրին։
Նշենք նաև, որ Իրանից թմրանյութերի տարանցման գործով Բաքվում ձերբակալված ՌԴ 8 քաղաքացիներից 4-ը 4 ամսով կալանավորվել են։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...