Սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ին, 3-5-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ՝ 17- 20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 1-ի ցերեկը կլինի 27–29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության փոփոխություն Երևանում
Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:Մասնավորապես՝ Ա...
Արմեն Փամբուխչյանը՝ երթևեկության փոփոխությունների մասին
Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույց...
Ռուբլին շարունակում է թանկանալ. փոխարժեքն այսօր
Rate.am-ում հուլիսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383.5...
ՀՀ օրհներգի նոր տարբերակն է հրապարակվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին,...