ՌԴ-ի և Ուկրաինայի պատմական ճակատագիրը մեկն է․ ՌԴ նախագահի օգնական
Ռուսաստանի և Ուկրաինայի պատմական ճակատագիրը մեկն է, այս երկրները մեկ ժողովուրդ են, ուստի Ռուսաստանի ռազմական պատմական ընկերությունը չի ստեղծում առանձին բովանդակություն ուկրաինացի երեխաների համար: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական և Ռուսաստանի ռազմական պատմական ընկերության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
«Երբ մենք ստեղծում ենք պատմական բովանդակություն, մենք չենք առանձնացնում ուկրաինացի երեխաներին ռուսներից և չենք արտադրում որևէ կոնկրետ «ուկրաինական ուղղվածություն ունեցող» արտադրանք։ Մենք հարգում ենք, ավելին՝ գիտենք և սիրում ենք Դնեպրի, Նովոռոսիայի և Ղրիմի երկու կողմերում գտնվող հին ռուսական հողերի տաղանդավոր և աշխատասեր ժողովրդի պատմությունը։ Մենք մեկ ժողովուրդ ենք, մենք ունենք մեկ պատմական հայրենիք», - ասել է նա։
Նրա խոսքով՝ ուկրաինացի դպրոցականներն ու մեծահասակները շուտով կկարողանան ազատորեն մուտք գործել ռուսական ինտերնետ։
«Ես իսկապես ուզում եմ հավատալ, որ մոտ ապագայում Ուկրաինայի թե՛ դպրոցականները, թե՛ մեծահասակները կկարողանան օգտվել ռուսական ինտերնետային տարածքի ողջ բազմազանությունից, և նրանց որևէ հատուկ բովանդակության կարիք չի լինի», - եզրափակել է նախագահի օգնականը։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...