Իրանի ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին
Իրանը աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին։ Այս մասին մամուլիս ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին, գրում է Tasnim-ին գործակալությունը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հարցին, մենք միշտ ընդգծել ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին աջակցելը և խրախուսել ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության համար։
Մենք լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ, և մենք շեշտում ենք բարիդրացիական քաղաքականության շարունակականությունը», - նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...