Ես այստեղ եմ հստակ ուղերձով․ ԵՄ-ն պատրաստ է դրան․ Կայա Կալլաս
Մեր հարաբերություններում առանցքային տեղ են զբաղեցնում ժողովուրդ-ժողովուրդ շփումները: Ահա թե ինչու ենք զարգացնում մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:
«Ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հանձնաժողովն ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը, և երբ պայմանները կատարվեն, գործընթացն ավարտին հասցվի, այն ավելի մոտ կդարձնի միմյանց Եվրամիությունը և Հայաստանը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
«Հաճույքով հայտարարում եմ նոր գործընկերության օրակարգի շուրջ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսական զարգացման, անվտանգության և դիմակայունության ոլորտներում: ԵՄ-ն այս առումով տրամադրում է 270 մլն եվրո «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում 2024-2027 թվականների համար: Սա նախատեսում է աջակցություն բիզնեսներին՝ բարելավելու փոխկապակցվածությունը Հայաստանի և Եվրամիության միջև, նպաստում է բարեփոխումներին ուղղված ջանքերին»,- նշել է նա:
Կալլասը ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական կապերով. ԵՄ-ն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նաև բնակարանաշինության և սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում:
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...