Ուղիղ մասնակիցները պետք ա ձերբակալվեն․ Աշոտ Փաշինյանը գրառումներ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Մայր Աթոռում տեղի ունեցող իրադարձություններին․
«Բա գիտեիք եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք կանեք՞: Մարդիկ կգործուղեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումների, փողոցները արյամբ լցնելու կոչեր կանեք ու Աստծո անունը տալով արդարադատությունից կխուսափե՞ք: Աստված, կրոնը ձեր համար մարդասպանություն արդարացնելու միջոց ա մենակ:
Էն ինչ անումա պետությունը ավելի քան իրավաչափ ա, արդարադատության ուղիղ պահանջ: Շատ ավելին պետք անեն, մասշտաբային մարդասպանությունների կազմակերպման բոլոր ուղիղ մասնակիցները պետք ա ձերբակալվեն: Բոլոր նրանք ովքեր հավանականորեն կարող են կամ կարող էին մասնակցել խիստ հսկողության տակ պետք ա լինեն: Պետության արածը նույնիսկ բավարար չի: Ու էստեղ չկա ոչ մի քաղաքական բովանդակություն: Սա քաղաքականություն լինել չլինելու հարցն է ընդհանրապես: Պետությունը պարտավոր է, իմ առաջ, հանրության, երեխաների, բոլորիս առաջ պարտավոր է հստակ արձագանքել սրան:
Էս մասշտաբի արյունահեղություններ կազմակերպող որեւէ անձ չի կարող ազատ շրջել մեր փողոցներով: Որեւէ կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ: Քաղաքականությամբ կզբաղվենք էն ժամանակ երբ Հայաստանում կլինի իրավակարգ, ոչ թե էն պայմաններում երբ Երեւանի փողոցներով քայլող յուրաքանչյուր ոք մահվան ուղիղ սպառնալիքի ներքո է»,- գրել է նա։
Մեկ այլ գրառման մեջ Աշոտ Փաշինյանը նշել է.
«Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ չպետք ա լինեն, ուր մնաց քաղաքականությամբ զբաղվեն: Քաղաքականությունը չպետքա տեղի ունենա արյունահեղության ու մահվան սպառնալիքի ներքո: Վերջ»:

Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...