Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին
Բաքուն և Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Սակայն դրա համար, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, պետք է վերացվեն երկու հիմնական խոչընդոտներ։
«Նախ՝ խոսքը Հայաստանի Սահմանադրության այն դրույթների մասին է, որոնք պարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական մեխանիզմներից հրաժարվելու անհրաժեշտությունը»,- ասել է պաշտոնյան։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նաև նշել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հանրապետության հետ:
«Այս 40 կիլոմետրանոց երթուղին արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը և կամրապնդի կայունությունը»,- նշել է նա։
Ամիրբեկովը նաև վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...