Նրանք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների. փաստաբան
Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների փաստաբանները վստահ են՝ ձայնագրությունները, որոնք այսօր հրապարակել է Քննչական կոմիտեն, մոնտաժված են։
Նրանց խոսքով՝ չի բացառվում, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության օգնությամբ։
«Ունեմ հիմնավոր կասկած՝ կապված և՛ ձայնագրություններում հնչող արտահայտությունների միջև առկա ընդհատումների հետ, և՛ կոնտեքստից կտրված ձևակերպումներ տեղադրելու հետ, և՛ նրա հետ, որ արհեստական բանականություն է օգտագործվել»,- ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Իր հերթին փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ շեշտել է՝ ընդդիմադիր գործիչներին վերագրվող ձայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը, խոսակցությունների տարբեր պատառիկներ կտրել, կպցրել են իրար, «ստեղծել» այն ձևակերպումն ու միտքը, որն իրենց է հարմար։
«Ծանոթանալով խափանման միջոցին կից նյութերին, արդեն կարող եմ միանշանակ պնդել, որ դա այդպես է։ Շատ ցավալի է, որ Քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների։ Մոնտաժված նյութեր են, որ ոչ միայն կոնտեքստից կտրված խոսքեր են, այլև ամբողջական նախադասություններ են «ձևակերպված»՝ տարբեր մտքերից»,- նշել է Խուդոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ․ փաստաբան
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդել է փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։Փաս...
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան․ փաստաբան
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյան...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...
Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Քրեական վարույթ է նախաձեռնվել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարո...