Մխիթարյանը` Հայաստան վերադառնալու մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացառել է վերադարձը Հայաստանի առաջնություն:
«Ես չեմ ուզում ավարտել կարիերաս, իսկ հետո զղջալ, որ դա շատ շուտ եմ արել: Ես չեմ ուզում իջեցնել իմ մակարդակը: Չեմ վերադառնա Հայաստան: Այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ինձ նույնպես չեն հետաքրքրում։
Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու ցանկությամբ և ցույց տալու համար, թե ինչի եմ ընդունակ»,-ասել է Մխիթարյանը, ում խոսքերն է մեջբերել «La Repubblica»-ն:
Իսկ ի՞նչ է անելու Մխիթարյանը ֆուտբոլը թողնելուց հետ՝ պատասխանել է. «Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից, բայց երբեք մի ասա երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ռումինիայի ազգային հավաքականն ակցիա է իրականացրել ՀՖՖ-ի վերնախավի դեմ
Ռումինիայի ազգային հավաքականի ուլտրաս` Uniti sub tricolor-ի մեր եղբայրները Կիպրոսի ազգային հավաքականի դեմ խաղին ակցիա են...
Հայ ըմբշամարտիկը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների եզրափակիչում Հայկ Մանուկյանը ժամանակից շուտ 11-3 հաշվով հաղթ...
Սպերցյանը` ՊՍԺ կամ «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության լուրերի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն պատասխանել է մամուլում շրջանառվող տեղեկություն...
Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադար...