Ռումինիայի ազգային հավաքականն ակցիա է իրականացրել ՀՖՖ-ի վերնախավի դեմ
Ռումինիայի ազգային հավաքականի ուլտրաս` Uniti sub tricolor-ի մեր եղբայրները Կիպրոսի ազգային հավաքականի դեմ խաղին ակցիա են իրականացրել ի աջակցություն ՀՖՖ-ի վերնախավի դեմ մեր իրականացրած պայքարի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է First Armenian Front խումբը:
Հիշեցնենք՝ 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը իր հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային ՝ գործնականում զրկվելով C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղ գրավելու հնարավորությունից: Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հրաժարականի մասին: Խաղիցհետո ՖԱՖ-ի (First Armenian Front) ներկայացուցիչները հավաքվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՖՖ-ի ղեկավարի հետ: Վերջինս դուրս չի եկել հանդիպման։
Այդ օրվանից Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ են իրականացվել, այդ պահանջին աջակցել են նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ։
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը` Հայաստան վերադառնալու մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացառել է վերադարձը Հայաստանի առաջնություն:«Ես չեմ ուզում ավա...
Հայ ըմբշամարտիկը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների եզրափակիչում Հայկ Մանուկյանը ժամանակից շուտ 11-3 հաշվով հաղթ...
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ՝ ՉԼ-ի գավաթակիր
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5...
Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի գավաթակիր
Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի թիմին։Հիմնական ժամ...