Հայաստանը հաջորդ տարի կարևոր ընտրություն ունի. ԵԽ գլխավոր քարտուղար
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը Ալեն Բերսեից հետաքրքրվել է Երևան վերջին այցի տպավորությունների և Հայաստանի ժողովրդավարական զարգացումների մասին:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն իր այցը դրական է գնահատել, շեշել՝ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում:
«Իմ տպավորությամբ՝ մենք տարիներ շարունակ տեսնում ենք Հայաստանի բավական ուժեղ եվրոպական ձգտումները: Սա կարևոր է արձանագրել: Եվրոպայի խորհրդի դերն է աշխատել երկրների հետ ապահովելու ճիշտ զարգացումը: Դրա համար մենք ունենք գրասենյակ Երևանում, ուր նույնպես այցելել եմ: Այնտեղ ունենք մոտ 50 աշխատակից, որոնք բավական կարևոր աշխատանք են կատարում՝ բարեփոխումները զարգացնելու, տարբեր ծրագրեր իրականացնելու և արժեքներն իրականություն դարձնելու ուղղությամբ:
Սա բավական կարևոր է, իմ տպավորությունը շատ դրական է: Ես հասկանում եմ, որ բոլոր երկրներում էլ հնարավոր է գտնել խնդիրներ, որոնք պետք է շտկել, կամ հարցեր բարձրացնել: Դա բնական է: Սակայն ընդհանուր ընթացքը ևս կարևոր է: Իմ տպավորությամբ՝ Հայաստանի ընթացքը լավն է, այն ճիշտ ուղղությամբ է շարժվում: Դա կարևոր է, քանի որ հաջորդ տարի կարևոր ընտրություն ունեք»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել․ Իսրայելում հայտարարվել է տագնապ
Իրանը 27 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իսրայելի բանակը։Հարձակման թի...