Աբբաս Արաղչին հայտարարություն ունի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրառում է կատարել X-ում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ձեռք բերման մասին։ «Ինչպես Իրանը բազմիցս հստակեցրել է, Իսրայելն է պատերազմ սկսել Իրանի դեմ, այլ ոչ թե հակառակը։ Այս պահի դրությամբ որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այնուամենայնիվ, եթե Իսրայելի վարչակարգը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ին, ապա դրանից հետո մենք մտադրություն չունենք շարունակելու մեր պատասխանը։ Մեր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ», - գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու երկրները դիմել են իրեն խաղաղության հաստատման համար, և շուտով կլինի 12-ժամյա հրադադար, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը վատթարանում է․ ՌԴ ՊՆ
Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը վատթարանում է, հակամարտության հավանականությունը սպառնալից կերպով աճել է։ Այս մասին հա...
Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը դադարեցվել է
Իրանի խորհրդարանը հաստատել է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը կասեցնելո...
Նեթանյահուի գրասենյակը արձագանքել է հրադադարի ռեժիմին
Իսրայելը պաշտոնապես համաձայնել է հրադադարի առաջարկին։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը «...
Իրանում ձերբակալված ուկրաինացի հետախույզներին մահապատիժ է սպասվում
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երեք ուկրաինացի հետախուզության աշխատակիցների, որոնք պլանավորում էին հարձակում Ս...