Ագարակի անցակետը տաքսու վարորդներով հագեցած է
Վարորդներից Auroranews-ը բողոքներ է ստացել, այս անգամ խնդիրը Սյունիք մարզում:
Մասնավորապես վարորդները հայտնում են, որ Ագարակ անցակետում անկառավարելի իրավիճակ է: Երևանից՝ և անհատ վարորդներ և օնլայն տաքսիների վարորդներ գնում են անցակետ մարդկանց բերելու համար, սակայն նրանց համար խնդիրներ են ստեղծում:
Ինչ որ ընկերություն կա, որը տեղում ուղևորափոխադրում է իրականացնում, և Երևանից ուղևորված վարորդները օրերով սպասում են ,թե հերթը երբ է իրենց հասնելու:
Տաքսու վարորդները նշում են, որ Ագարակի անցակետում վեճեր ու տարբեր խոսակցություններ են առաջանում: Իրանից եկող մարդկանց հոսքը շատ է, ուստի իրավիճակը կանոնակարգելու խնդիր կա:
Auroranews-ը դիմել է Սյունիքի մարզպետարան, որտեղից հղում արեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հայտարարությանը, որն արվել է 4 օր առաջ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով՝ Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր և միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ անցակետում մինչ այս պահը մարդկային կուտակումներ չեն եղել, սահմանը հատող մարդկանց հոսքը սովորական ծավալի է: Սակայն առաջացել էր տաքսիների հետ կապված հայտնի պատմությունը:
«Ձևավորվել էր արհեստական գնագոյացում, ինչը անթույլատրելի էր: Հետևաբար, մեր գործընկերների հետ քննարկելով, որոշեցինք, որ կլինեն փոքր և միջին ավտոբուսներ, որոնք արդեն իսկ գործում են:
Ավտոբուսներն արդեն մաքսատանն են, դրանց վրա պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղն արժե շուրջ 12 000 դրամ: Մարդիկ կարող են նստել ու տեղափոխվել Երևան», - ասել էր Ղուկասյանը:
Մարզպետը պարզաբանել է, որ սահմանը հատողների թվում են նաև մարդիկ, ովքեր աշխատանքով Իրանում էին ու հետո պետք է վերադառնային իրենց երկրներ: Սակայն քանի որ Իրանի օդային տարածքը փակ է, նրանք ցամաքային ճանապարհով՝ Հայաստանով պետք է մեկնեն, անցակետից հասնեն Զվարթնոց օդանավակայան, ապա այնտեղից ուղևորվեն իրենց երկրներ:
Վերլուծելով իրավիճակը, հարգելի վարորդներ, այս պահին գուցե նաև անիմաստ է դարձել գնալ Երևանից Ագարակ՝ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք փոփոխություններ՝ երթևեկության կազմակերպման մեջ
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբության էջում գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, մայրաքաղաքում հասարակական տրա...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. «Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ...
Ինչեր են հայտնաբերվել այս տարվա դիմորդների մոտ
Գնահատման Թեստավորման Կենտրոնը ֆեյսբուքում գրել է. «Սա մի փոքր, շատ փոքր մասն է այն ամենի, ինչ առգրավել են մեր քննական կ...
Աշխարհը կծածկի ամենադաժան էներգետիկ ճգնաժամը
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածները Իրանի միջուկային ծրագրի երեք կարևորագույն օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահ...