Իրանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը
Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը։ Նրանք սպասում են իսլամական առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի վերջնական հաստատմանը, այս մասին է հայտնում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը:
Հիշեցնենք, որ Իսրայելի հարձակումներից հետո Իրանը քննարկում էր Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Կոսարին։
«Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը այժմ քննարկվում է, և Իրանը չի վարանի որոշում կայացնել»,- նրա խոսքերն է մեջբերել Rokna հարթակը։
Նշենք, որ Հորմուզի նեղուցով է անցնում հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների մինչև 30%-ը և նավթի ու նավթամթերքի՝ մինչև 20%-ը։
Իրանի իշխանությունները ավելի վաղ էլ զգուշացրել էին, որ կարող են սահմանափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, եթե ազգային անվտանգությանը վտանգ սպառնա։
Նմանատիպ հոդվածներ
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ...
Վարչապետը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական հարթակներում գրառումներ է արել, դրանցից մեկում նշել է, որ վետո է դնում իր կողմից...
Դատախազությունը՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է արել, որում ներկայացրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հ...
Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց. վարչապետի խոսնակ
Հայաստանը չի շեղվելու ճիշտ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի, այս մասին հա...