Ողբերգություն Բրազիլիայում․ օդապարիկը բռնկվել և ընկել է․ կան զոհեր
Բրազիլիայում 22 մարդ տեղափոխող օդապարիկն ընկել է օդում այրվելու պատճառով: Զոհվել է առնվազն ութ մարդ։ Այս մասին հայտնում է «Մետրոպոլիս»-ը։
Նշվում է, որ՝ կան այլ զոհեր, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռևս հաստատված չէ։ Օդապարիկի ներսում 22 մարդ կար։
Հավելենք՝ վթարը տեղի է ունեցել Սանտա Կատարինա նահանգում հունիսի 21-ի շաբաթ առավոտյան՝ օդապարիկներով թռիչքների համար հայտնի տարածքում։ Թռիչքը տեղի է ունեցել Պրայա Գրանդե քաղաքի վրայով, որը հայտնի է որպես «կիրճերի մայրաքաղաք» և «օդաչու թռիչքների մայրաքաղաք»։
Սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է օդապարիկը բռնկվում և ընկնում։ Կադրերում երևում է, թե ինչպես է օդապարիկը այրվում օդում, ապա զամբյուղը ընկնում և հարվածում գետնին։
Պատճառները դեռ հայտնի չեն: Երկու ուղևորներին փրկել են, մյուսներին դեռ փնտրում են։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում հզոր պայթյուն է որոտացել
Բաքվում հզոր պայթյուն է որոտացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի 9-րդ միկրոշր...
Հնդկաստանում 100-ից ավել ուղևոր ունեցող ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի Ահմադաբադի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ News18-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռում 242 ուղևոր է եղել։ Նախնական...
Զոհեր, վիրավորներ՝ Հարավային Աֆրիկայում ձյան և ջրհեղեղների հետևանքով
Հարավային Աֆրիկայում ձյան առատ տեղումների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, այդ թվում՝ երեխաներ, որոնց դ...
Խոշոր հրդեհ Իրանում. կան զոհեր
Իրանի հարավային Բուշեր նահանգի Դեյր քաղաքի քիմիական և վառելիքի վերամշակման նավահանգստում հրդեհ է բռնկվել։ Իրանական լրատվ...