Խոշոր հրդեհ Իրանում. կան զոհեր
Իրանի հարավային Բուշեր նահանգի Դեյր քաղաքի քիմիական և վառելիքի վերամշակման նավահանգստում հրդեհ է բռնկվել։ Իրանական լրատվական գործակալությունները հայտնում են, որ հրդեհը բռնկվել է նավթաքիմիական համալիրին պատկանող նավամատույցում։
Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ մեթանոլի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են։ Հրդեհի պատճառը դեռևս չի պարզվել, և դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններն ու մասնագետները։
Հավելենք՝ Դեյրի նավահանգիստը տարածաշրջանի կարևորագույն հանգույցներից է նավթաքիմիական նյութերի վերամշակման և արտահանման համար: Տեղական իշխանությունների տվյալներով՝ հրդեհը տեղայնացվել է, սակայն վնասի գնահատումը և միջադեպի հետաքննությունը շարունակվում են:
Ավելի վաղ գործակալությունը գրել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի դեմ՝ ընդգծելով, որ Իրանի քաղաքականությունը «սիոնիստական ռեժիմի» նկատմամբ չի փոխվի նույնիսկ եթե Միացյալ Նահանգների հետ նոր միջուկային համաձայնագիր կնքվի։
«Նույնիսկ եթե միջուկային համաձայնագիր կնքվի, մեր թշնամանքը սիոնիստական ռեժիմի նկատմամբ չի դադարի։ Հաղթում է նա, ով կարող է դիմակայել ճնշմանը», -ասել է հրամանատարը։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանում 100-ից ավել ուղևոր ունեցող ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի Ահմադաբադի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ News18-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռում 242 ուղևոր է եղել։ Նախնական...
Զոհեր, վիրավորներ՝ Հարավային Աֆրիկայում ձյան և ջրհեղեղների հետևանքով
Հարավային Աֆրիկայում ձյան առատ տեղումների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, այդ թվում՝ երեխաներ, որոնց դ...
ՆԳՆ-ն՝ նոր մանրամասներ է հայտնել. կադրեր են հրապարակվել աղմկահարույց վթարից
Հրապարակում ենք ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ը...
Խոշոր անտառային հրդեհ՝ Երուսաղեմում․ բնակիչներին տարհանել են
Երուսաղեմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշենք, որ իշխանությունները հայ...