Իրանի գերագույն առաջնորդը իրավահաջորդներ է ընտրել․ մահափորձի դեպքում կփոխարինեն նրան
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ընտրել է երեք թեկնածուների, որոնք կզբաղեցնեն իր պաշտոնը մահափորձի դեպքում, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Թեհրանում իր աղբյուրներին։
«Երբ երկիրը պատերազմի մեջ է, Այաթոլլան ցանկանում է ապահովել արագ, կարգավորված անցում և պահպանել իր ժառանգությունը», - ասվում է հոդվածում։
Աղբյուրների համաձայն՝ Խամենեին ներկայումս թաքնված է իր ստորգետնյա բունկերում և իր հրամանատարների հետ հիմնականում շփվում է վստահելի անձի միջոցով։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ գերագույն առաջնորդը դիտավորյալ հետաձգում է իր էլեկտրոնային հաղորդակցությունները՝ թշնամու համար դժվարացնելով նրան հայտնաբերելը։
Մինչ այս, լրատվամիջոցները գրել էին, որ Ալի Խամենեին տեղափոխվել է հատուկ պահպանվող վայր՝ գաղտնի էլիտար ստորաբաժանման պաշտպանության ներքո։
Ավելի վաղ Թեհրանում հզոր պայթյուն էր որոտացել՝ Ալի Խամենեիի հնարավոր բունկերի տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...