ՌԴ ԱԳՆ-ն՝ տարածաշրջանին սպառնացող միջուկային աղետի մասին
Կասպից ծովի տարածաշրջանում միջուկային սպառնալիք կա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ամեն ինչ անում է Իրանի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։
«Մենք կոչ ենք անում և անում ենք ամեն ինչ՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, մենք հասկանում ենք, թե ինչ ֆիզիկական սպառնալիք է սա ամբողջ տարածաշրջանի համար։ Կասպից ծովը միայն Իրանը չէ։ Կասպից ծովը մի քանի պետություններին է, այդ թվում՝ մեր երկրի։ Սա մեզ համար անմիջական նշանակություն ունի։ Իսրայելը մուտք ունի մեկ այլ ջրային ավազան, որը սահմանակից է մի շարք այլ պետությունների։ Հիշե՛ք Ֆուկուսիման։ Դա տեղական պատմություն էր։ Ճապոնիան հնարավորություն ուներ տեղայնացնելու աղետը», - նշել է դիվանագետը։
Զախարովան հավելել է, որ Իսրայելը որևէ պատճառ չունի Իրանի դեմ գործողություն իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ Իսրայելի հարվածների պատճառով աշխարհը մի քանի սանտիմետր հեռու է միջուկային աղետից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը պետք է լինի բանակցությունների առարկա, այլ ոչ թե ագրեսիվ գործողությունների։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...
Շահրամանյանը քննչական կոմիտեում դեռ հարցաքննվում է․ փաստաբան
Մամուլում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կկալանավորվի, չի համապատասխանում ի...