Արման Եղոյանը` Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Իմ տեղեկությամբ այս պահին եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել, շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում: Այս մասին, այսօր՝ հունիսի 19–ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցի շրջանակում նախատեված է եռակոմ հանդիպում՝ ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա:
«Այցը շատ կարևոր է, անկախությունից ի վեր առաջին երկկողմ այցն է: Հատկապես այս եռացող տարածաշրջանում կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց: Այս պահին օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերություների կարգավորումն է, այն օրակարգն է, որի շուրջ արդեն քանի տարի մեր բանագնացները բանակցում են»,-ասել է պատգամավորը:
Ըստ նրա, եթե Թուրքիան նպատակ ունենա, կարող է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, այլ հարց է՝ քաղաքական կամք կունենա՞, թե՝ չէ:
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...
Պեսկովը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (ՀՀ և ՌԴ քաղաքացի - խմբ.) կալանավորման...