Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում ՀԷՑ-ի վերաբերյալ
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կայանալիք այցի վերաբերյալ։
Քարոզիչը իրադարձությունը կապում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության և նրան պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու վերաբերյալ ավելի վաղ Փաշինյանի արած հայտարարությունների հետ։
Ըստ Fip.am-ի թուրքական կազմակերպությունները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ցանցերի գնմամբ։ Նա պնդել է, թե հիմնական միջնորդը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։
«Փաստերի ստուգման հարթակը» բաց աղբյուրներում, այդ թվում նաև նշված թուրքական ընկերության առցանց ռեսուրսներում Արեշևի պնդումը հաստատող փաստեր չհայտնաբերեց։ Ընկերությունը երբևէ առնվազն հրապարակային կերպով հետաքրքրված չի եղել Հայաստանում էներգետիկ նախագծերով։
Ավելին, տեղեկությունը հերքել է նաև Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը՝ անվանելով այն զառանցանք։ Ըստ հոդվածի հոդվածը հրապարակվել է Կրեմլի հայտնի քարոզչական հարթակում։
Թեզն առաջինը շրջանառել է Հայաստանի ընդդիմությունը։
Մանրամասնրը՝ սկզբնաղյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Նկատողություն՝ ԱԺ երկու պատգամավորի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել ՔՊ խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանի...
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Ալիևը նոր կոչ ունի հայերին
Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը»,- ասել է Աբրբեջանի նախագահ Իլ...
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...