Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է
Իսրայելը ռազմական գործողությունների սկզբից ի վեր հարվածել է Իրանի տարածքում գտնվող 1100 տարբեր օբյեկտի: Այս մասին հայտնել է Իսրայելի ՊՆ խոսնակը:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ իսրայելական հարվածների հետևանքով Իրանում զոհվածների թիվը հասել է 585-ի, վիրավորների թիվը՝ 1326-ի։ Իրանական հրթիռակոծությունների հետևանքով Իսրայելում տուժել է ավելի քան 800 մարդ, շուրջ 3800-ը տարհանվել է։
Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություններ է հրապարակել, որ Իսրայելը Իրանում հարվածել է ցենտրիֆուգների արտադրության օբյեկտներին և Թեհրանի հետազոտական կենտրոնին։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Իսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո
Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Իսրայելը կարող է անցնել Պակիստանին՝ հարվածներ հասցնելով երկրի միջուկային օբյեկտներ...
Շուտով աշխարհը կտեսնի, թե ինչ նորարարություններ կբերի Իրանը մարտադաշտ. ԻՀՊԿ հրամանատար
Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի Իսրայելի հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀ...