Իրանը զգուշացրել է Թել Ավիվի բնակիչներին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Թել Ավիվի մի մասի բնակիչներին զգուշացրել է տարհանվելու անհրաժեշտության մասին։ Նախազգուշացումը տարածել են իրանական լրատվական գործակալությունները։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Դրանից կարճ ժամանակ առաջ իսրայելական բանակը սոցիալական ցանցերի միջոցով Իրանի բնակիչներին նմանատիպ նախազգուշացում էր տարածել՝ հայտարարելով, որ պատրաստվում է հարվածներ հասցնել ռազմական թիրախներին Թեհրանի մի կոնկրետ շրջանում:
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն է հաստատել Իսրայելի երկնքի նկատմամբ։ Հայտարարությունը տարածել են ռուսական ՏԱՍՍ և ՌԻԱ լրատվական գործակալությունները։ Ըստ BBC-ի, ԻՀՊԿ-ի տրամաբանությամբ՝ իսրայելական երկնքի լիակատար վերահսկողության մասին խոսելու հիմք է տալիս Իրանի վերջին հրթիռային հարվածն Իսրայելին։
Իսրայելի պաշտպանության ուժերը երեկ երեկոյան հայտնել են, որ Իրանը մեկ ժամվա ընթացքում երկու փուլով մոտ 25 հրթիռ է արձակել։ Տեղում հետևանքների մասին մանրամասն տեղեկություններ չկան։ Գիշերն էլ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Իրանից Իսրայելի տարածք արձակված երեք անօդաչու թռչող սարք։ Երկուսը խոցվել է Մեռյալ ծովի տարածքում, մեկը՝ Հյուսիսային Իսրայելի։
Թեհրանը խոստացել է «վրեժխնդրության գործողություն» իրականացնել, իսկ մինչ այժմ կատարված հարվածները նախատեսված են եղել Իսրայելին նախազգուշացնելու ու զսպելու համար:
ԱՄՆ Պեքարտողարությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև ամերիկյան հյուպատոսությունները Երուսաղեմում և Թել Ավիվում, մի քանի օրով կփակվեն։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Իսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո
Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Իսրայելը կարող է անցնել Պակիստանին՝ հարվածներ հասցնելով երկրի միջուկային օբյեկտներ...
Շուտով աշխարհը կտեսնի, թե ինչ նորարարություններ կբերի Իրանը մարտադաշտ. ԻՀՊԿ հրամանատար
Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի Իսրայելի հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀ...