Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանը մտահոգված է Իսրայելում և Իրանում այժմ տեղի ունեցող իրադարձություններով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք արտահայտել ենք մեր մտահոգությունները ներկա պահին տարածաշրջանում տեղի ունեցողի իրադարձությունների հետ կապված։ Մեր դեսպանատներն ու հյուպատոսությունները որևէ տեղեկություն չեն ստացել Իսրայելում և Իրանում այդ երկրների միջև փոխադարձ ավիահարվածների հետևանքով զոհվածների և վիրավորների թվում Ադրբեջանի քաղաքացիների մասին, մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հավելենք՝ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողություններն ու խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, բանակցություններ անցկացնելով։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...