Տարածաշրջանում լայնածավալ հակամարտության սպառնալիք կա. Թրամփ
Այս պահին Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտության սպառնալիք կա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Fox News-ը։
Մեկնաբանելով ամերիկյան մամուլում Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին հրապարակումները՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ տարածաշրջանում իսկապես լայնածավալ հակամարտության սպառնալիք կա։
«Մենք այս տարածաշրջանում շատ ամերիկացիներ ունենք։ Պետք է նրանց ասենք հեռանալ, քանի որ ինչ-որ բան կարող է պատահել։ Շուտով», - նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։
Ավելի վաղ ABC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները կարող են առաջիկա օրերին ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է արել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում,...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...
Ձերբակալվել է Արզնիի համայնքապետը և ևս 8 անձ. մանրամասներ
Վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այս մաս...