Պուտինին դա չի հետաքրքրում․ Թրամփը՝ մեղադրել է Պուտինին
Վլադիմիր Պուտինին չի հետաքրքրում Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ կրած ծանր կորուստները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն։
Պատասխանելով հարցին, թե ինչ «հաղթաթղթեր» ունի Միացյալ Նահանգները, որպեսզի Ռուսաստանին և Ուկրաինային ստիպի դադարեցնել պատերազմը, Թրամփը պատասխանել է, որ Մոսկվան «ամեն շաբաթ կորցնում է 5000 զինվոր»։
«Գուցե Պուտինին դա չի մտահոգում, ես սկսում եմ մտածել, որ նրան դա չի հետաքրքրում: Նա շատ զինվորներ է կորցնում, ինչպես նաև Ուկրաինան: Տեսնենք, թե ինչ կլինի հետո», - ասել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում որոշակի առաջընթաց էր գրանցվել, բայց հետո «նրանք ռմբակոծեցին այն, ինչը չպետք է ռմբակոծվեր»: Սա խաթարել է առաջընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...