Քաղաքականություն
Հերթագրումը բաց է․ Թրամփը՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրվելու կայքը գործարկելու մասին: Նա համապատասխան գրառում է արել Truth Social կայքում:
«Հազարավոր մարդիկ զանգահարում էին և հարցնում՝ ինչպես կարելի է գեղեցիկ ճանապարհով գնալ դեպի աշխարհի լավագույն երկիրն ու շուկան։ Այն կոչվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հերթագրումը բաց է», - գրել է նա՝ հրապարակելով համապատասխան կայքի էլեկտրոնային հասցեն:
Հավելենք՝ Թրամփը «ոսկե քարտի» գաղափարի մասին հայտարարել է դեռևս փետրվարին։ Այն հնարավորություն կտա դիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար՝ փոխարինելով արդեն 35 տարի գործող ներդրողների համար նախատեսված ԱՄՆ հատուկ վիզան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
«Ուժեղ Հայաստան»-ը ևս հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի հետ կապված
5.0
Մարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել
«Միասնության Թևեր»-ի անդրադարձը` Գագիկ Ծառուկյանի ձերբակալմանը
5.0