Ճամբարակի համայնքապետարանը հայտարարություն է տարածել
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհի բռնկման և փլուզման դեպք է գրանցվել, որը, ըստ նախնական տվյալների, առաջացել է գազի պայթյունից։ Արդյունքում՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, մասամբ՝ նաև կից մուտքի բնակարանները։ Ճամբարակի համայնքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ:
Փլուզման արդյունքում հունիսի 12-ի դրությամբ զոհերի թիվը հասավ 6-ի: Հունիսի 11-ին հոսպիտալացված 11 տուժածներից 8-ը բուժում են ստանում Ճամբարակի առողջության կենտրոնում, իսկ Երևանի բուժհաստատություններ տեղափոխված 3 քաղաքացիներից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել։ Մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
Դիտարկելով ստեղծված իրավիճակը՝ Ճամբարակի համայնքապետարանը վստահեցնում է, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան։ Հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին։
Համայնքապետարանը ցավակցում է աղետի հետևանքով զոհված համաքաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին և իր երախտագիտությունը հայտնում բոլոր կառույցներին, կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու, տուժած բնակչության կողքին լինելու, բարոյական և ֆիզիկական օգնություն ցուցաբերելու և ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու դեպքից
Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչա...
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձի կողմից։ Այս մաս...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...
Երթևեկության մասշտաբային փոփոխություններ Երևանում
Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցնե...