ԱՄՆ-ն տեղափոխում է իր դեսպանատան աշխատանքիցներին Իրաքից և այլ երկրներից
ԱՄՆ-ն տարհանում է անձնակազմը Մերձավոր Արևելքից՝ տարածաշրջանային լարվածության աճով պայմնավորված:
ԱՄՆ-ի CBS հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Սպիտակ տան որոշումը՝ դեսպանատան աշխատակիցներին տեղափոխելու մասին, մասամբ պայմանավորված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման նախապատրաստություններով։
Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրաքում իր դեսպանատան մասնակի տարհանմանը և թույլատրել է Մերձավոր Արևելքի տարբեր վայրերից, այդ թվում՝ Բահրեյնից, Քուվեյթից և Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ անձնակազմի անդամների «կամավոր հեռացումը», քանի որ տարածաշրջանային անվտանգության հետ կապված մտահոգությունները մեծանում են։
ԱՄՆ-ի Բաղդադում գտնվող դեսպանատնից, որն արդեն սահմանափակ անձնակազմ ուներ, բոլոր ոչ էական աշխատակիցներին լքելու հրամանը հիմնված էր «ամերիկացիների անվտանգությունը պահպանելու՝ թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում», - հայտարարել է Պետդեպարտամենտը։
Չորեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ անձնակազմին դուրս բերելու հրամանը տրվել է, քանի որ տարածաշրջանը «կարող է վտանգավոր վայր լինել»։
«Կտեսնենք, թե ինչ կլինի։ Մենք տեղահանման մասին ծանուցում ենք տվել, և կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը։
Այնուհետև Թրամփը, անդրադառնալով Իրանին, հավելել է. «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, շատ պարզ է։ Մենք դա թույլ չենք տալու»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ. մանրամասներ
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և ա...
Նկատողություն՝ ԱԺ երկու պատգամավորի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել ՔՊ խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանի...
Ալիևը նոր կոչ ունի հայերին
Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը»,- ասել է Աբրբեջանի նախագահ Իլ...