ՆԳՆ-ն Ճամբարիկում որոնողափրկարարական աշխատանքների մասին
Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ ներքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:
Միջգերատեչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Որոնողափրկարարական միջոցառումները ինտենսիվորեն շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Հավելենք՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 11 անձ հոսպիտալացվել է:
Նմանատիպ հոդվածներ
Որոնվող աղջիկը հայտնաբերվեց․ 2 հոգի դեռ որոնվում են․ Կամո Ցուցուլյան
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը Mediаhub.am-ի հետ զրույցում ներկայացնում է վերջին տվյալները՝ Ճամբա...
Զոհերի թիվը հասել է երեքի․ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում Ճամբարակի պայթյունից
Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբ...
Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի մասին
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած...
Հայտնի է՝ Ճամբարակի պայթյունից մահացածների ինքնությունը․ տուժածների թիվն ավելացել է. մանրամասներ
Ճամբարակում պայթյունի հետևանքով հաստատված 3 զոհերը տարեց կանայք են: Mediаhub.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզ...