Իրանը միջուկային զենք չի ունենա․ Թրամփ
Իրանը ոչ մի դեպքում միջուկային զենք չի ունենա, ավելի լավ է ամեն ինչ լուծել առանց պատերազմի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, «New York Post»-ի «Pod Force One» փոդքասթի եթերում։
«Կարծես թե նրանք դանդաղում են։ Դա ցավալի է։ Հիմա ես այնքան վստահ չեմ, որքան մի քանի ամիս առաջ էի։ Նրանց հետ ինչ-որ բան պատահեց, և հիմա ես վստահ չեմ, որ գործարքը կկայանա»,- ընդգծել է Թրամփը։
Նրա խոսքով՝ եթե Իրանը գործարք չկնքի, միջուկային զենք չի ունենա «Եթե կնքի, նույնպես չեն ունենա, հասկանո՞ւմ եք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
«Նրանք անկասկած նոր միջուկային զենք չեն ունենա, այնպես որ այդ տեսանկյունից տարբերություն չկա։ Իհարկե, ավելի լավ է ամեն ինչ լուծել առանց պատերազմի, առանց զոհերի․ դա միշտ նախընտրելի է։ Ես պարզապես չեմ տեսնում նույն ցանկությունը համաձայնության գալու։ Կարծում եմ, որ նրանք սխալ են թույլ տալիս, բայց կտեսնենք։ Ժամանակը ցույց կտա», - ասել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...