Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են. ՆԳՆ խոսնակ
Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Այսօր Ճամաբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման համար։
Շուրջ 282 փրկարարական ծառայողների և ոստիկանների ներգրավմամբ իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև մինչ այդ որոնվող տղամարդու դին։
Պատահարի հետևանքով զոհվել է հինգ անձ։
Շարունակվում են միջգերատեսչական մակարդակով աշխատանքները, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։
Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում սահմանված հերթապահությանը ներգրավված է շուրջ 35 փրկարարական ծառայող' ընթացիկ խնդիների օպերատիվ կարգավորման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու դեպքից
Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչա...
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձի կողմից։ Այս մաս...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...
Երթևեկության մասշտաբային փոփոխություններ Երևանում
Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցնե...