Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնել է լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։
Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։ Շնորհակալ եմ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ համատեղ թիմային և սրտացավ աշխատանքի համար, համայնքային բոլոր գերատեսչություններին՝ արդյունավետ համագործակցության համար, շենգավիթցիներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար։Շնորհակալություն եմ հայտնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու և թույլ տալու իմ համեստ ներդրումն ունենալ համայնքի զարգացման նվիրական գործում»,- գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...