
ՌԴ ԱԹՍ-ը զանգվածային հարձակում են իրականացրել․ կա զոհ և տուժածներ

Ռուսաստանը վաղ առավոտյան անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Կիևին ու Օդեսային։ Reuters-ը գրում է, որ հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, վնասվել են մի շարք շինություններ, այդ թվում Օդեսայի հարավային նավահանգստի ծննդատունը։
Կիևի 10 թաղամասերից 7-ի վրա ժամեր տևած հարձակումների հետևանքով առնվազն չորս մարդ հոսպիտալացվել է. հայտնել են քաղաքային իշխանությունները:
«Ահաբեկչությամբ հնարավոր չէ կոտրել ուկրաինացիներին»,- հարձակումներից հետո հատարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
Կիևի ռազմական շրջանի ղեկավար Տիմուր Տկաչենկոն ևս հրապարակում էր արել նշելով «Դժվարին գիշեր էր բոլորիս համար»։
«Ամբողջ գիշեր թշնամին անողոքաբար ահաբեկել է Կիևը հարվածային անօդաչու սարքերով: Նրանք թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքի խաղաղ բնակիչներին»,- գրել է նա: