Մոսկվան Բաքվից նման ակնկալիք ունի․ Ռիա Նովոստի
Ռուսաստանը ակնկալում է, որ Ադրբեջանը կճանաչի ռուսական նոր շրջանները և Ղրիմը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքին։
«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի կապակցությամբ Մոսկվայում ակնկալում են, որ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որը բարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում, Բաքվում ավելի հավասարակշռված դիրքորոշում կգրավեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կճանաչեն ռուսական մոտեցումների արդարացիությունը Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների պատկանելության համատեքստում։
Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- գրել է գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Հավելենք՝ ադրբեջանական զլմ-ները անդրադարձել են այս հրապարակմանը՝ այն անվանելով մանիպուլյացիա։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...