Կամ չի հասկանում, կամ չի ցանկանում հասկանալ իր պետության դիրքորոշումը․ Հաջիզադե
Դժբախտաբար, Ռուսաստանի նախագահի օգնականը համեմատում է ռուս-ուկրաինական պատերազմը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։ Նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը և չի մղել ագրեսիվ պատերազմ որևէ երկրի դեմ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Միևնույն ժամանակ, հարցականի տակ է այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահի օգնականը կամ չի հասկանում, կամ չի ցանկանում հասկանալ իր պետության դիրքորոշումը այս հարցում։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը Հայրենական պատերազմ և հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացրել իր ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքներում։ 44-օրյա Հայրենական պատերազմը և 2023 թվականի հակաահաբեկչական միջոցառումները, որոնք տևել են 1 օրից պակաս, հանգեցրին Ադրբեջանի լիակատար հաղթանակին և Հայաստանի պարտությանը, իսկ Հայաստանի օկուպացիան դադարեցվեց միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։
Խորհուրդ կտամ Մեդինսկուն չվնասել միջպետական հարաբերությունները՝ կեղծ պնդումներ անելով իր իրավասության սահմաններից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ»,- հայտարարել է Հաջիզադեն։
Հավելենք՝ ավելի վաղ հրապարակել էինք ևս մեկ գրառում՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը ուղղաված Վլադիմիր Մեդինսկուն։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...